Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am

Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել:

Մեղրի հականեխիչ հատկանիշների մասին վաղուց է հայտնի, բայց հետազոտողները որոշել են միջոցը նորովի օգտագործել: Նրանք առաջարկում են մեղրային լուծույթով լվանալ միզամուղ ձողախողովակները, որոնցից օգտվում են միզուղիների հիվանդություններով հիվանդանոցներում գտնվող հիվանդները:

Պլաստիկ խողովակների ներքին մակերեւույթին մանրէներ են կուտակվում, որոնք կարող են վատացնել հիվանդների վիճակը` նոր վարակներ առաջացնելով: Ձողախողովակները մեղրով լվանալն օգնում է թույլ չտալ, որ մանրէներով նստվածք առաջանա, որը հեռացնելը բարդ է:

Գիտնականներն առաջարկում են 3,3 տոկոսանոց լուծույթ օգտագործել. նրանք արդեն պարզել են, որ այն արդյունավետորեն կանխում է մանրէներից կենսաժապավենների ձեւավորումը` պայքարելով ուրոգենիտալ վարակներ առաջացնող առավել տարածված միկրոօրգանիզմների` աղիքային ցուպիկի եւ Proteus mirabilis-ի դեմ:

Կլինիկաներում մեղրային վարակազերծումն առայժմ չեն փորձարկել, բայց հեղինակները կարծում են, որ այն անվտանգ պաշտպանություն է հիվանդների համար եւ ձողախողովակները, նման մշակումից հետո, հիվանդների մոտ ալերգիա կամ միզապարկի բորբոքում չեն առաջացնի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. prodgid.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ